Նունե Եսայանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

22:22   7 դեկտեմբերի, 2022

Նունե Եսայանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում:

318289979_1082431765762353_7528084442398500429_n.jpg (268 KB)

Լուսանկարում երգչուհին կրում է սեւ տաբատ եւ վարդագույն մորթի վերարկու: Դերասանուհին կրում է մեծ շագանակագույն կաշվե պայուսակ՝ վարդագույն վարդերի պատկերով, մազերն արձակված են, դիմահարդարումը՝ մեղմ: Որդին՝ Հենրին, որը նրանից հասակավոր է, կրում է սեւ շապիկ եւ տաբատ, որոնք հիանալի համադրված են նարնջակույն կաշվե վերարկուի հետ:

Լուսանկարը բազմաթիվ դրական մեկնաբանությունների է արժանացել:

View this post on Instagram

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial)

Ավելի վաղ երգչուհին ցուցադրել էր այս ամանորի իրենց տան տոնածառը, որն անձամբ էր պատրաստել: Տոնածառը պատրաստված է կանաչ կտորից, որի տակ պենոպլաստե բուրգ է: Կտորի վրա ամրացված են տարբեր քարեր եւ ուլունքներ, իսկ ամենավերջում ավելացված է սպիտակ փոշի՝ տոնածառին ձնապատ եղեվնու տեսք տալու համար: «Շնորհավոր ձմռան առաջին օրը», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին:



© NEWS.am STYLE