«The Holiday» ֆիլմի ռեժիսորը հերքել է սպասվող սիքվելի մասին լուրերը

20:33   7 դեկտեմբերի, 2022

«The Holiday» ֆիլմի ռեժիսոր Նենսի Մեյերսը ինստագրամյան իր էջում հերքել է սպասվող սիքվելի մասին լուրերը:

View this post on Instagram

A post shared by Nancy Meyers (@nmeyers)

Ֆիլմը պատմում է երկու երիտասարդ կանանց՝ Ամանդայի եւ Այրիսի մասին, որոնց համապատասխանաբար մարմնավորում են Քեմերոս Դիասը եւ Քեյթ Ուինսլեթը: Երիտասարդուհիները իրենց ունեցած խնդիրներից փախչելու համար ցանկանում են հանգստի մեկնել եւ համացանցում գտնում են միմյանց ու ժամանակավորապես փոխանակվում բնակության վայրերով: Ամանդան մեկնում է Այրիսի անգլիական արվարձանային տուն, իսկ Այրիսը մեկնում է Լոս Անջելես ու բնակվում Ամանդայի շքե առանձնատանը:

Ֆիլմը, որի բյուջեն 85 միլիոն դոլար է կազմել, համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 206 միլիոն դոլար:

Ավելի վաղ ռեժիսորը նշել է, որ ֆիլմը միանգամից չի սիրվել. սկզբում այն քննադատությունների է արժանացել, սակայն հիմա բոլորը սպասում են դեկտեմբերին, որպեսզի դիտեն այն:



© NEWS.am STYLE