«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանի մրցութային փորձի առաջին կադրերը (ֆոտո)

21:42   7 դեկտեմբերի, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկվանից մեկնարկել էին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի 16 պատվիրակների մրցութային փորձերը։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի առաջին փորձը կայացել է այսօր։ «Մանկական Եվրատեսիլ»-ի՝ Armenia in Junior Eurovision ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են Նարեի փակ փորձից մի քանի կադրեր, որոնցում երեւում է, թե ինչ հագուստով է հայ մասնակիցը ներկայանալու գլխավոր շոուին։

318765357_486141583620244_2192671366230667772_n.jpg (42 KB)

«Այսօր Նարեի առաջին փորձն էր։ Նա անգամ բեմին ստիպեց պարել»,-ասվում է հրապարակման մեջ։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Դրան կնախորդի ժյուրիի համար նախատեսված շոուն, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Այն ներկայացում է նույն համերգային ծրագիրը՝ մեկ տարբերությամբ․ տվյալ օրը մրցույթի իրական հաղթողը չի որոշվում։

Նարե Ղազարյանն իր DANCE! երգը ներկայացնելու է 15-րդ համարի ներքո։

318793304_486141613620241_4238081363133468731_n.jpg (45 KB)

318878015_486141620286907_5733205240524372247_n.jpg (26 KB)



© NEWS.am STYLE