Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային կոկտեյլներ՝ ամանորյա սեղանին

18:24   30 դեկտեմբերի, 2022

Շատ շուտով Ամանորը կթակի մեր դռները եւ եթե ժամանակ ունեք, ապա առաջարկում ենք մի քանի կոկտեյլ (ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային) պատրաստել եւ զարմացնել ձեր հյուրերին:

Իհարկե, եթե ցանկանում եք տարին հաջողությամբ դիմավորել ու անցկացնել, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ է սիրում տարվա խորհրդանիշ այծը: Ճիշտ է, ջուր. հետեւաբար այս տարի սեղանին անպայման պետք է ջուր դնել, բայց չպետք է մոռանալ նաեւ խմիչքների մասին: Առաջարկում ենք պատրաստել ըմպելիքներ մանուկների եւ մեծահասակների համար:

Հաշի առնելով այն հանգամանքը, որ երեխաներին պետք է ոչ ալկոհոլային խմիչքներ հյուրասիրել, ապա կարելի է տաք շոկոլադ, նարնջի հյութ կամ մեր առաջարկած կոկտեյլը պատրաստել:

Բաղադրությունը՝

1 բաժակ ջուր

4 նարինջ

2 ճաշի գդալ շաքարավազ

3 մեխակ

Դարչինի փայտիկներ՝ 2 սմ.

Մշկընկույզ

Պատրաստման եղանակը. նարնջի հյութը հարկավոր է քամել եւ ավելացնել մեկ բաժակ ջուր, շաքարավազ, դարչին եւ մեխակ:Ստացված զանգվածը եռացնելուց հետո, պետք է թողնել, որ սառչի եւ ավելացնել քերած մշկընկույզը: Կոկտեյլը պատրաստ է: Ի դեպ, կոկտեյլն ալկոհոլային դարձնելու համար կարելի է մի փոքր բեյլիս (լիկյոր) ավելացնել:

Կոկտեյլ Միմոզա

Բաղադրությունը՝

40 գ. նարնջի հյութ

60 գ. սառը շամպայն

Այս կոկտեյլն ունի շատ հեշտ ու արագ պատրաստման եղանակ: Ընդամենը անհրաժեշտ է գինու սառեցված բաժակի մեջ լցնել նարնջի հյութն ու ավելացնել սառը շամպայնը: Ահա եւ վերջ:

Դեղձով կոկտեյլ Բելինի

Բաղադրությունը՝

200 մլ. դեղձի հյութ

Մեկ բաժակ շամպայն

1 դեղձ

Պատրաստման եղանակը. բաժակի մեջ պետք է լցնել դեղձի հյութն ու շամպայնը՝ 1/1 համամասնությամբ եւ զարդարել դեղձի կտորներով:

Կիտրոնով կոկտեյլ

Կիտրոնի հյութն ու մի կտոր շաքարը պետք է լցնել բաժակի մեջ՝ ավելացնելով սառը շամպայնը: Բաժակը զարդարել կիտրոնի կտորներով:

Նարնջով եւ սուրճով լիկյոր 

Բաղադրությունը՝

1լ. օղի

1 նարինջ

40 թեյի գդալ շաքարավազ

40 հատիկավոր սուրճ

Պատրաստման եղանակը. նարնջի վրա հարկավոր է կտրվածքներ անել եւ դրանց մեջ տեղադրել սուրճի հատիկները: Այնուհետեւ նարնջի վրա պետք է շաքարավազ ավելացնել ու օղի լցնել:

 

Աղբյուրը՝ kulinyamka.ru



© NEWS.am STYLE