«Հրաշք». Սիլվի Բարկովան նոր լուսանկարներ է հրապարակել

10:29   8 դեկտեմբերի, 2022

Առաջնեկին սպասող դերասանուհի սիլվի Բարկովան նոր հրապարակում է արել ինստագրամյան իր էջում:

View this post on Instagram

A post shared by Silvi Barkova (@silvi_barkova)

Լուսանկարներում, որոնք արվել են աշնանային տերեւաթափի ֆոնին, ապագա մայրիկը կրում է մոխրագույն ձմեռային զգեստ, սեւ ձմեռային կոշիկներ եւ բաց կաթնագույն վերարկու: Դերասանուհին իր կերպարն ամբողջական է դարձրել մուգ կաթնագույն գլխարկով, կամ կապույտ մազակալով: Վարսերն արձակված են, դիմահարդարումը՝ մեղմ: Որոշ նկարներում դերասանուհու ձեռքին նկատվում է մեկ զույգ մանկական կոշիկ:

Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն այն բազմաթիվ դրական մեկնաբանությունների է արժանացել հետեւորդների կողմից. «Հրաշք», «Շատ կանացի»:

View this post on Instagram

A post shared by Silvi Barkova (@silvi_barkova)

Ավելի վաղ դերասանուհին գեղեցիկ կարգավիճակով ֆոտոշարք էր հրապարակել: «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերից մեկում դերասանուհին երկարափեշ ճերմակ զգեստ էր կրում, որն էլ առավել էր ընդգծել նրա կարգավիճակը։ «Օրերն եմ հաշվում, թե երբ եմ գրկելու քեզ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Սիլվին։



© NEWS.am STYLE