Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում կայացած «Almatym Juregimde» երգի մրցույթում (ֆոտո)

13:43   8 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by (@syuzannaofficial)

Սյուզաննան լուսանկարներ է հրապարակել մրցույթից, որոնց կից գրել է. «Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը նման բարձրակարգ Փառատոնի ու ընդունելության համար: Հայաստանը կրկին հաղթող ճանաչվեց... ես Ձեզ անչափ սիրում եմ Շնորհակալ եմ Բոլոր Բոլորին նման ոգեվորվածության ու սիրո համար»:

Սյուզաննա Մելքոնյան.jpg (356 KB)

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել Իտալիայից, որտեղ մեկնել էր հանգստի նպատակով: Հրապարակված կադրում Սյուզաննան սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ պայուսակ, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE