Քանյե Ուեսթը հրեաներին կոչ է արել ներել Հիտլերին

11:30   8 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը հրեաներին կոչ է արել ներել նացիստ դիկտատոր Ադոլֆ Հիտլերին, գրում է Rolling Stone-ը:

Ծայրահեղ աջ ակտիվիստ եւ սյունակագիր Գեւին Մաքիննեսին տված հարցազրույցի ընթացքում Ուեսթը մատնանշել է, որ հրեաները չպետք է դատապարտեն իր տեսակետները։

«Հրեաները չեն կարող ասել ում կարող եմ սիրել եւ ում ո՛չ: Դու չես կարող քո ցավը պարտադրել բոլորին։ Հրեա ժողովուրդը պետք է ների Հիտլերին»,- ասել է արտիստը։

Նա հրեաներին մեղադրել է 3-րդ Ռեյխի ֆյուրերի հեղինակությունը գցելու համար, քանի որ վրդովված էին, որ «Հիտլերն իրենց վտարել էր երկրից»: Արտիստը կրկնել է նաեւ իր նախկին պնդումն այն մասին, որ լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես նաեւ բանկերը, անշարժ գույքը եւ առեւտրի կենտրոնները վերահսկվում են հրեաների կողմից:



© NEWS.am STYLE