Հրապարակվել է տարվա լավագույն ֆիլմերի նախնական աղյուսակը՝ ըստ Metacritic-ի

16:33   8 դեկտեմբերի, 2022

Metacritic վարկանիշային ագրեգատորը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆիլմերի նախնական վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակում առաջին տեղում «Aftersun» ֆիլմն է, երկրորդ տեղում՝ «Tar»-ը, երրորդը՝ «Nope»-ը։ Ցանկում ընդգրկված են նաեւ «Top Gun. Maverick», «Hit the Road », «Fabelmans», «Without Bears», «Blessing», «Torment on the Islands», «Elvis» եւ այլ ֆիլմեր:

Աղյուսակը հիմնված է հայտնի կայքերի եւ լրատվամիջոցների կողմից հրապարակված թոփ ֆիլմերի ցուցակների վրա: Սակայն, քանի որ բոլոր վարկանիշային ցանկերը չէ, որ մշակված են, հետեւաբար աղյուսակը դեռեւս ենթակա է փոփոխման:



© NEWS.am STYLE