Նիկոլայ Բասկովը ոտքերի ծանր վիրահատությունից հետո բեմ է բարձրացել

18:29   8 դեկտեմբերի, 2022

Նիկոլայ Բասկովը վիրահատական միջամտությունից հետո վերսկսել է ստեղծագործական գործունեությունը, հայտնում է kp.ru-ն։

Երգիչը հայտնվել է «Песни года» շոուի ամանորյա թողարկման նկարահանման հրապարակում` խուսափելով տեսախցիկներից եւ առանց լրագրողների հետ շփվելու, նշել է լրատվականը:

«Վերջերս Նիկոլայը ոտքերի երակների ծանր վիրահատություն է տարել եւ կաղում է. նա բեմ է բարձրացել օգնականի վրա հենվելով», - նշել են նկարահանող խմբից:

Վիրահատության պատճառները հայտնի չէն, սակայն ենթադրվում է, որ բարդությունները վրա են հասել գարնանը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Բասկովի գործընկերները նշել են, որ, չնայած առողջական վիճակին, երգիչը հիանալի կերպով ավարտին է հասցրել նկարահանումները`ինչպես միշտ:



© NEWS.am STYLE