«Wednesday» սերիալը գլխավորել է Netflix-ի չարթերը

22:21   8 դեկտեմբերի, 2022

Netflix սթրիմինգային ծառայությամբ թողարկված «Wednesday» սերիալը ցուցադրման երկրորդ շաբաթվա ընթացքում եւս մեկ ռեկորդ է սահմանել, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Դետեկտիվ կատակերգությունը գերազանցել է նախորդ շաբաթ սահմանած իր ռեկորդը: Ընկերության տվյալների համաձայն՝ սերիալն ամբողջ աշխարհում դիտվել է 411,29 միլիոն ժամ, ինչն առաջին դեպքն է, երբ անգլալեզու որեւէ սերիալ գերազանցում է շաբաթական 400 միլիոն ժամ դիտումը: Բացի այդ, նախագիծը հարթակի բոլոր սերիալներից երրորդ ամենաշատ դիտվածն է:

Ինչպես նշել է The Hollywood Reporter-ը՝ այն, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթվա ընթացքում դիտումների քանակով կգերազանցի «Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story»-ին (856.22 միլիոն ժամ)՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, ինչպես նաեւ հիանալի շանսեր ունի դառնալու ամենաշատ դիտվող երրորդ ֆիլմը Netflix-ում:



© NEWS.am STYLE