«Սիրեք իրար անսահման...». Իրինա Թովմասյանն ամուսնու մասնակցությամբ լուսանկար է հրապարակել

14:24   8 դեկտեմբերի, 2022

«Միսս Արմենիա 2001» Իրինա Թովմասյանն ամուսնու մասնակցությամբ նոր լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում:

317950387_710402593849862_8991264043507658385_n.jpg (136 KB)

Լուսանկարում գեղեցկուհին եւ ամուսինը ձմեռային տաք վերաչկուներով են եւ լայն ժպտում են:

«Մի պահ նույնիսկ մի կորցրեք , սիրեք իրար անսահման , բռնվեք իրարից պինդ ու կայուն եղեք , ապրեք թեթեւ եւ միայն ձեզ համար ու ձեր սիրո գրկում», - հրապարարկումը մակագրել է Իրինան:

317580308_205095165263314_8796988455529670562_n.jpg (58 KB)

Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել` ներկայանալով ձմեռային ոճային կերպարում: «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սեւ բլուզ եւ բալագույն տաբատ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Հիմա բոլորիս տրամադրությունը կարծես ուժ է գործադրում, որ տրամադրվի նոր տարվան և ամբողջ դեկտեմբերը կնվիրենք ամանորյա տրամադրությանը հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու ու որ ամենակարևորն է նոր տարին նոր հույսեր է բերելու։ Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ինչպես եք պատրաստում Նոր Տարվան, ինչն եք կարևորում ամենից շատ այս շրջանում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE