«Անիրական». Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը երեկոյան կերպարում

23:01   8 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում`ներկայանալով երեկոյան ոճով:

318362774_937437407231685_2058417729827654323_n.jpg (99 KB)

Հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ կիպ սորտ եւ տոպ`աջ ուս հատվածում եւ մեջքի վրա հետաքրքիր բացվածքներով: Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել է մեծ արեւային ակնոցով, վարսերն արձակված են, դիմահարդարումը արտահայտիչ:

Էլենը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն այն արժանացել է հետեւորդների դրական արձագանքներին, ովքեր գրել են. «Անիրական», «Ամենասիրուն աղջիկն ես դու»:

305867283_118975104125437_7772554230174003280_n.jpg (200 KB)

Ավելի վաղ դերասանուհին հրապարակում էր արել` ներկայացնելով աշնանային street style-ը։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում Էլենը կրում էր կարմիր բլուզ, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Նրա մազերը հավաքված էինն, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Արեւի վերջին շողերը…», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE