«Spin The Magic». «Մանկական եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ Մալենան նոր երգ եւ հոլովակ է ներկայացրել

17:26   8 դեկտեմբերի, 2022

«Armenia in Eurovision» ինստագրամյան էջը հայտնել է, որ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Մալենան նոր երգ եւ հոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Spin The Magic»՝ մրցույթի այս տարվա խորագրին համահունչ:

««Մանկական եվրատեսիլ 2022»-ին ընդառաջ Մալենան ներկայացնում է նոր երգ եւ տեսահոլովակ», - գրված է հրապարակված հոլովակին կից:

Երգի երաժշտության հեղինակը Տոկիոնին է, բառերը Ռոզա Լինինն են, իսկ հոլավակի հեղինակը Ռոբերտ Քոլոյանն է:

Հիշեցնենք, որ Մալենան 2021-ին Փարիզում Հայաստանն է ներկայացրել «Մանկական եվրատեսիլ» մրցույթում՝ հանդես գալով «Քամի-Քամի» երգով եւ զբաղեցրել առաջին հորիզոնականը:



© NEWS.am STYLE