Բեդրոս Կիրկորովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

11:16   9 դեկտեմբերի, 2022

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆիլիպ Կիրկորովի հոր առողջական վիճակը վատացել է։ Արտիստի համար շտապօգնություն են կանչել։ Mash-ի փոխանցմամբ՝ Բեդրոս Կիրկորովն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ ավելի վաղ «112» Telegram-յան ալիքը հայտնել էր, որ Ֆիլիպ Կիրկորովի հայրը պնեւմատորոքսով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։

Աղբյուրը՝ PeopleTalk

 

 



© NEWS.am STYLE