Blink-182 խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը դարձել զարդերի բրենդի ստեղծագործական տնօրեն

12:21   9 դեկտեմբերի, 2022

Blink-182 թմբկահար Թրեւիս Բարքերը դարձել է կանադական Clocks + Colours զարդերի ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրենը։ Երաժշտի ղեկավարությամբ առաջին հավաքածուն վաճառքի կհանվի այսօր։ Այդ մասին գրում է WWD-ն։

Բրենդի տեսականին ներառում է գանգերով զարդեր, հնացած արծաթ եւ ձեռնոցներ։ Նոր հավաքածուի «գլխավոր հերոսներն են» քորոցներն ու սեպերը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր լաբորատորիայում աճեցված ադամանդները: Դրանք կարելի է տեսնել շղթաների, ապարանջանների եւ մատանիների վրա։

Զարդերի գները տատանվում են $295-ից $1800-ի սահմաններում։



© NEWS.am STYLE