Բուքինգհեմյան պալատը Մեգան Մարքլին եւ արքայազն Հարիին մեղադրել է ստելու մեջ

13:24   11 դեկտեմբերի, 2022

Մինչ բոլորը մտածում են, թե որտեղ դիտել Հարրին եւ Մեգանը վավերագրական սերիալի առաջին մասը, թագավորական ընտանիքն արդեն արձագանքել է ժապավենի առաջին սերիաներին։

Բուքինգհեմյան պալատի աղբյուրը հերքել է Հարրիի եւ Մեգանի պնդումները, թե թագավորական ընտանիքի անդամները հրաժարվել են համագործակցել նրանց հետ: Հիշեցնենք, որ առաջին դրվագը սկսվել է հետեւյալ խոսքերով. «Թագավորական ընտանիքի անդամները հրաժարվել են մեկնաբանել այս սերիալի բովանդակությունը»:

Սակայն սերիաների թողարկումից հետո թագավորական ընտանիքի մտերիմները պնդել են, որ մեկնաբանությունների մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Աղբյուրը նաեւ հավելել է, որ այս պահին Չարլզ III-ը կամ արքայազն Ուիլյամը սերիալի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տա։



© NEWS.am STYLE