Լեդի Գագան կրկնել է «Wednesday»-ի հայտնի պարը

14:14   9 դեկտեմբերի, 2022

Լեդի Գագան անմասն չի մնացել այն թրենդից, որում բլոգերները կրկնում են «Wednesday» սերիալի չորրորդ սերայից հայտնի պարը։ Երգչուհին պարի տեսագրությունը հրապարակել է TikTok-ում։

@ladygaga BLOODY WEDNESDAY #fyp ♬ original sound - main account got banned

Աստղը կարճ տեսահոլովակ է ձայնագրել իր «Bloody Mary» երգի հնչյունների ներքո, որը վիրուսային է դարձել Wednesday Addams պարային թրենդի մեկնարկից հետո: Կադրում երգչուհին շպարվել է ու կրկնել պարային շարժումները։

Հրապարակումից ընդամենը մի քանի ժամում Գագայի տեսանյութը հավաքել է 1,5 միլիոն դիտում։



© NEWS.am STYLE