Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ «քիչ էր մնում սպաներ» իր նորածին որդուն

17:21   9 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը Վիոլա Դեւիսի հետ Variety-ի փոդքաստում պատմել է, թե ինչպես է վտանգի ենթարկել իր փոքրիկ որդուն:

Դերասանուհու խոսքով՝ ինքը մոռացել է նորածին երեխային ամրացնել մեքենայի հետեւի նստարանին։ «Քիչ էր մնում ես սպանեի որդուս։ Նա պարզապես թռավ իմ մեքենայի միջով», - խոստովանել է Լոուրենսը:

Դերասանուհին հավելել է, որ երեխայի ծնվելուց հետո անհանգստացել է, որ չի կարող շատ ժամանակ հատկացնել իր դերասանական կարիերային։ Լոուրենսի խոսքով՝ ինքը նկարահանման հրապարակում «վախենում էր շեղվելուց»՝ հղիության ընթացքում սկսված մշտական ​​անհանգստության պատճառով: «Իմ մայրության ամեն օր ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես խաղում եմ նրա հետ եւ մտածում. «Նորմա՞լ է, որ տանն ենք, դրսում չենք։ Իսկ եթե դրսում ենք, նրա համար ցուրտ չէ՞», - կիսվել է աստղը:



© NEWS.am STYLE