«Սիրուններ»․ Տիրուհի Հակոբյանի եւ դստեր ջերմ գրկախառնությունը

22:43   9 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ, ում ծնողները տվել են Դանիելա անունը։

319302064_700650131354143_8155095990630820180_n.jpg (196 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ զգեստ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը Տիրուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Սիրուններ»։

Տիրուհի-Հակոբյան2.jpg (93 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերից մեկում դերասանուհին պատկերված էր ամուսնու եւ դստեր հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը կրում էր սպիտակ գույնի զգեստ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Ծանոթացեք Դանիելլայի հետ… Ընտանիքս)», - մակագրել էր Տիրուհին։

 

 

Լուսանկարը՝ @ketikyan_photo



© NEWS.am STYLE