Gucci-ն հրապարակել է Dickies-ի հետ համագործակցության ֆոտոշարքը

18:20   11 դեկտեմբերի, 2022

Gucci-ն շարունակում է զարգացնել իր Vault կոնցեպտի առցանց խանութը: Dickies ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուն կհայտնվի բացառապես հարթակում։ Համագործակցության թեման «երկխոսության ֆունկցիոնալության կարեւորության եւ ինքնարտահայտման» մասին է: Այդ մասին գրում է Hypebae-ն։

8963254.jpg (53 KB)

Dickies-ի դասական մոդելները զարդարված են թիթեղներով, բյուրեղներով եւ գամասեղներով, որոնք «հաճախ օգտագործվում են Gucci-ի հավաքածուներում Ալեսանդրո Միքելեի ղեկավարությամբ»։ Իրերը ներկայացված են միայն սեւ եւ բեժ երանգներով։

8285698.jpg (97 KB)

Հավաքածուում ներառված են Eisenhower ճարմանդով բաճկոններ, տաբատներ, վերնաշապիկներ, ինչպես նաեւ կանացի շորտեր եւ տղամարդկանց բերմուդներ։ Հագուստի գները տատանվում են 985 դոլարից մինչև 7410 դոլար: Dickies x Gucci Vault-ի համագործակցությունը կթողարկվի փետրվարի 1-ին:

3687420.jpg (184 KB)

632412.jpg (128 KB)

145852.jpg (102 KB)



© NEWS.am STYLE