12:22 10 դեկտեմբերի, 2022«Ոսկե գլոբուսի» մամուլի ծառայությունը բացահայտել է 80-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը․ ամերիկացի կատակերգու, դերասան եւ ռեժիսոր Ջերրոդ Քարմայքլն է։

Որպես արարողության հաղորդավար Քարմայքլը փոխարինել է դերասան Ռիկի Ջերվեյսին, որը հայտնի է արարողության հյուրերի հասցեին իր սուր կատակներով։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 10-ին։
Լուսանկարը՝ Jae C. Hong/AP