COVID-19-ից մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի աստղ Գարի Ֆրիդկինը

11:23   10 դեկտեմբերի, 2022

70 տարեկանում կյանքից հեռացել է «Աստղային պատերազմներ» եւ «Սպիտակաձյունիկը» ֆիլմերի դերասան Գարի Ֆրիդկինը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Դերասանի մահվան պատճառը եղել են կորոնավիրուսից հետո առաջացած բարդությունները։ Ֆրիդկինը մահացել է հոսփիսում՝ երեքուկես շաբաթ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո:

«Չնայած Գարին ցածրահասակ էր, նա իսկական հսկա էր իր ընտանիքի եւ ընկերների համար: Նրա ժառանգությունը կապրի նույնիսկ նրանից հետո: Եվ այն պատմությունները, որոնց ստեղծմանը ա մասնակցել է, կհիշվեն եւ կպատմվեն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք սիրում էին նրան», - ասվում է Ֆրիդկինի մահվան պաշտոնական հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ rtve.es



© NEWS.am STYLE