Հայաստանի եւ մյուս երկրների մասնակիցների ելույթները՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր փորձին եւ Նարեի հույզերը՝ ժյուրիի շոուին ընդառաջ (վիդեո)

18:16   10 դեկտեմբերի, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ հետո կսկսվի ժյուրիի համար նախատեսված շոուն։ Մինչ այդ մասնակիցները հասցրեցին կատարել ելույթից առաջ իրենց վերջին փորձերը։  NEWS.am STYLE-ը համերգասրահից հետեւել է գլխավոր փորձին եւ տեսագրել Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի եւ մյուս երկրների ներկայացուցիչների ելույթներից հատվածներ։ 

Փորձերից անմիջապես հետո մասնակիցները հանդես եկան մամուլի ասուլիսով։ Լրագրողների հետ առանձնազրույցում Նարեն նշեց, որ հպարտությամբ է ներկայացնում Հայաստանը հենց Հայաստանում։ 

«Դա շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ նրանք, ովքեր եկել են Հայաստան, առաջինը մտածելու են, թե ինչպես կներկայանա հենց Հայաստանը։ Մասնակիցները շատ են հավանում մեր երկիրը, նշում են, որ ամեն ինչ իրենց դուր է գալիս»,-նշեց երգչուհին։

Նարեի հետ զրույցի մանրամասներն ու մասնակիցների փորձերը՝ մեր պատրաստած տեսանյութերում։

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE