Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայն այսօր ժյուրիի շոուին ելույթ չի ունենա

19:00   10 դեկտեմբերի, 2022

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում է, որ առողջական խնդիրների պատճառով «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայն այսօր ժյուրիի շոուին ելույթ չի ունենա: Փոխարենը կցուցադրվի ավելի վաղ կայացած նրա առաջին փորձի տեսագրությունը:

«Բոլոր արտիստների առողջությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է: «Մանկական Եվրատեսիլի» մեծ ընտանիքի անունից ուղարկում ենք մեր բարեմաղթանքները Ֆրեյային եւ անհամբեր ենք տեսնել նրան դեկտեմբերի 11-ի շոուին»,-ասվում է հայտարարության մեջ։

Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ժյուրիի համար նախատեսված շոուն։ Սա նույն մրցութային համերգն է, այն տարբերությամբ, որ հաղթողի անունը չի հայտարարվելու վերջում։

Ավելի վաղ կայացել էր այսօր համերգի գլխավոր փորձը, որին ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը։ Նարեի եւ մյուս մասնակիցների ելույթները դիտեք այս հղումով։

Լուսանկարը՝ Junior Eurovision-ի պաշտոնական կայքից



© NEWS.am STYLE