«Դժվար էր, բայց սկսել եմ հասկանալ հայերեն»․ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի ներկայացուցչի հայերեն կատարումը (վիդեո)

20:11   10 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիան ներկայացնող Կառլոս Հիխեսը հասցրել է դառնալ ոչ միայն եվրոպացի, այլեւ հայ հանդիսատեսի սիրելին։ Բացի այն, որ երգիչը գերում է բոլորին իր խարիզմայով ու վարակիչ ծիծաղով, նաեւ սիրով շփվում է լրագրողների հետ։ Կառլոսը «Մանկական Ձայնը» նախագծի շրջանակում կատարել էր «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ եւ այս տարվա մրցույթի հաղորդավարներից Կարինա Իգնատյանի Colors of Your Dream երգը։ NEWS.am STYLE-ին երգիչը պատմեց, որ հայերեն երգելը հեշտ չի եղել, բայց դա սիրով է արել․

«Հայերեն երգելն ինձ համար դժվար էր, քանի որ այբուբեմը շատ տարբեր է իսպաներենից, բայց հիմա սկսել եմ հասկանալ հայերեն։ Կարինային հանդիպել եմ։ Նա շատ բարի է ու լավը։ Կարծում եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ կունենանք, քանի որ նա շոուի հաղորդավարներից է»։

Հարցին՝ ինչու պետք է հեռուստադիտողը քվեարկի հենց իր երգի օգտին, Իսպանիայի ներկայացուցիչը պատասխանեց․

«Կարծում եմ՝ իմ երգը շատ հիշվող է, պարեցնող, իսկ եթե ես պարում եմ, ուրեմն՝ դուք էլ կարող եք դա անել»։

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE