«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը շարունակվում է․ Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Նարեի օգտին

23:11   10 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում երեկվանից մեկնարկել է մրցույթի առցանց առցանց քվեարկությունը։ Այն շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: 

Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի եւ եւս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: 

Հայաստանի ներկայացուցչի համարը 15-ն է: Քվեարկել կարող եք աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների եւ կհայտարարվեն մրցույթի ժամանակ։



© NEWS.am STYLE