Թրաֆիքինգի համար 30 տարվա ազատազրկման դատապարտված երգիչ R Kelly-ին բանտից ալբոմ է թողարկել

16:22   11 դեկտեմբերի, 2022

Երեկ Spotify եւ Apple Music կայքերում տեղի է ունեցել պրեմիերա, որին ոչ ոք չէր սպասում. R'n'B երգիչ R Kelly, որը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, թողարկել է «I Admit» ալբոմը։ Սակայն «անկեղծ խոստովանությունը» չի զարմացրել հավելվածների օգտատերերին։ Ընդամենը մի քանի ժամ անց թրեքերն անհետացել են, եւ Sony Music-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ալբոմը պաշտոնական չէ։

Հիշեցնենք, որ 1990-ականների եւ 2000-ականների ամենահաջողակ կատարողներից մեկը՝ «I Believe I Can Fly» հիթի հեղինակը նման դաժան դատավճիռ է ստացել այս տարվա հուլիսին, երբ մեղավոր է ճանաչվել սեքս-թրաֆիքինգի եւ դրամաշորթության մեջ։ #MeToo շարժման հետեւանքով տասնյակ կանայք մեղադրում էին երգչին անչափահաս տարիքում իրենց հետ հարաբերությունների մեջ մտնելու մեջ, այնուհետեւ բառացիորեն վերահսկում էին նրանց կյանքը՝ ենթարկելով բոլոր հնարավոր բռնությունների՝ հոգեբանականից մինչեւ սեռական:

25632145.jpg (114 KB)

R Kelly-ն հերքում է ռելիզին իր մասնակցությունը՝ ճաղերի հետեւում լինելու պատճառով։  Երաժշտի ներկայացուցիչների խոսքով՝ ալբոմի թողարկումը դատարանում նրա հեղինակությունը խաթարելու դավադրության արդյունք է։ Նա փորձում է բողոքարկել դատավճիռը։ Փաստաբան Ջենիֆեր Բոնջանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի «մտավոր սեփականությունը գողացվել է»։

Զարմանալի է, բայց R Kelly-ի հայտնիությունը կտրուկ աճեց նրա դատապարտմանը հաջորդած շաբաթների ընթացքում: Ըստ Billboard-ի՝ ռադիոյում նրա երգերի թիվն աճել է 55%-ով, իսկ հոսքերի քանակը՝ 14%-ով։ Ալբոմների վաճառքը նույնպես ավելացել է 517%-ով, մինչդեռ տեսահոլովակների դիտումները 23%-ով աճել են մեղքն ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է Rolling Stone-ը։



© NEWS.am STYLE