ՈւՂԻՂ․ Երեւանում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր համերգը

19:07   11 դեկտեմբերի, 2022

Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր, Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանն իր DANCE! երգով։ Նարեն ելույթ է ունենալու 15-րդ համարի ներքո։

Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը հոբելյանական է․ այն տեղի է ունենում 20-րդ անգամ։ Այս առիթով Երեւան են ժամանալ նաեւ մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնց ելույթը եւս կտեսնեք բեմում։ Մրցույթի շրջանակում ելույթ կունենան նաեւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։ 



© NEWS.am STYLE