«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան (ֆոտոռեպորտաժ)

21:17   11 դեկտեմբերի, 2022

Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝  Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։

Մրցույթն այս տարի անցկացվում էր 20-րդ անգամ, ինչի առթիվ Երեւան էին ժամանել նաեւ նախորդ տարիների մրցույթների հաղթողները։ Նրանք եւս ելույթ ունեցան համերգի ընթացքում։

Այս տարվա մրցույթի հաղորդավարներն էին Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը։ Առաջին անգամ մրցույթի պատմության մեջ հաղորդավարական կազմին միացել էր նաեւ արհեստական բանականության սարք՝ ռոբոտ Ռոբինը։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ 2010 թ-ի մրցույթում Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE