Միջազգային մամուլի ներկայացուցիչների կանխատեսումները՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթողի վերաբերյալ․ NEWS.am STYLE-ի հարցումը (վիդեո)

19:35   11 դեկտեմբերի, 2022

Երեւանում այս պահին ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի կենտրոնում  հայ եւ միջազգային մամուլի ներկայացուցիչները սպասում են իրենց երկրների ներկայացուցիչների ելույթներին ու մրցույթի վերջնական արդյունքին։

NEWS.am STYLE-ը հարցում է անցկացրել միջազգային լրագրողների շրջանում՝ պարզելու, թե ովքեր են այս տարվա մասնակիցներից նրանց ֆավորիտները։ Նրանցից շատերը այս տարի եւս Հայաստանի ներկայացուցչին նշում են լավագույնների շարքում։  

Թե ինչպիսին են մեդիայի ներկայացուցիչների կանխատեսումներն ու ինչ տպավորություններ ունեն նրանք Հայաստանի մասին, դիտեք մեր ռեպորտաժում։ 

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE