Հրապարակվել է Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Որսորդները» սերիալի երկրորդ սեզոնի թիզերը

10:24   12 դեկտեմբերի, 2022

Amazon Prime Video-ի սթրիմինգ ծառայությունը ցուցադրել է «Որսորդները» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին թիզերը, որի գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Ալ Պաչինոն։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին՝ Նյու Յորքում։ Սյուժեն նվիրված է մի խումբ նացիստ որսորդների, որոնք փախել են Երրորդ Ռեյխից եւ ծրագրում են Չորրորդ Ռեյխ կառուցել Միացյալ Նահանգներում: Բացի Ալ Պաչինոյից, «Որսորդները» ժապավենում նկարահանվել են նաեւ Լոգան Լերմանը, Լենա Օլինը, Ջերիկա Հինթոնը, Սոլ Ռուբինեկը, Քերոլ Քեյնը եւ Ջոշ Ռեդնորը:

Երկրորդ եթերաշրջանում հերոսները կհանդիպեն հենց Ադոլֆ Հիտլերի հետ, ում մարմնավորում է Լարս ֆոն Թրիերի ֆիլմերից հայտնի Ուդո Կիրը։

Երկրորդ սեզոնի բոլոր դրվագների պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 13-ին։



© NEWS.am STYLE