«Դրանք երջանկության արցունքներ էին». Նարեն՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցնելու մասին (ֆոտո/վիդեո)

23:36   11 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց իր ապրումներով ու տպավորություններով։ Երգչուհին հայտնեց, որ ուրախ է Ֆրանսիայի հաղթանակի համար, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվելուց հետո երջանկության արցունքներ է ունեցել։ 

ARS_6932.jpg (214 KB)

«Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլիներ, որովհետեւ պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում»։

Անդրադառնալով իր զբաղեցրած հորիզոնականին՝ երգչուհին հավելեց․

ARS_6941.jpg (248 KB)

«Ես ռեալիստ եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե 2-րդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ շատ լավ ելույթ ունեցավ ու արժանի էր դրան: Ցանկանում եմ, որպեսզի սա լինի իր կարիերայի ամենափոքր հաջողությունը»։

Նարեն նաեւ խոսել է մյուս մասնակիցների հետ ընկերանալու ու իր հետագա ծրագրերի մասին։ Մանրամաները՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։

Սյունե Առաքելյան,
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE