Կլյավերն ու Կոստյուշկինը հայտարարել են «Чай вдвоем» խմբի վերամիավորման մասին

16:16   12 դեկտեմբերի, 2022

«Чай вдвоем» դուետը, որի անդամներն էին Դենիս Կլյավերը եւ Ստաս Կոստյուշկինը, կվերադառնա 2023 թ.-ին։ Այս մասին երգիչները պատմել են 5-tv.ru-ի թղթակցին։

«Մենք որոշել ենք հաջորդ տարի կրկնել «Чай вдвоем» անվանումը կրող էքսպերիմենտը։ Հանդիսատեսը դա ցանկանում է, իսկ մենք ամեն ինչ անում ենք հանուն նրանց»,- ասել է Կլյավերը։

Երաժիշտները հասկացել են, որ երկուսն էլ ցանկանում են համատեղ երգեր թողարկել այլ արտիստների հետ։ Սակայն եկել են այն եզրակացության, որ ոչ մեկի հետ այնքան լավ չի ստացվի, որքան միմյանց հետ։

«Հիմա բոլորը համատեղ աշխատանքներ են թողարկում։ Դենիսն ինձ հարցրեց, թե ում հետ հանդես գա նոր համագործակցության շրջանակներում։ Ես ասացի․ «Իսկ ես ո՞ւմ հետ»: Եվ մենք որոշեցինք միավորվել», - հայտարարել է Կոստյուշկինը:

Այդուհանդերձ Ստաս Կոստյուշկինը շեշտել է, որ չեն հրաժարվի իրենց անհատական ​​նախագծերից։ «Чай вдвоем»-ը կվերադառնա ոչ հին հիթերով. երգիչները որոշել են նոր երգ գրել իրենց վերադարձի առթիվ։ Բայց Կոստյուշկինը վստահ է, որ ունկնդիրների մեծ մասը դա չի գնահատի։

«Եթե բոլորը վերադառնում են հին հիթերով, ապա մենք որոշեցինք մարտահրավեր նետել ինքներս մեզ եւ գրել նոր թրեք: 70%-ին դա ոչ ոքի պետք չէ, իսկ 30%-ին՝ դու կգա»,- եզրափակել է արտիստը։



© NEWS.am STYLE