Հինգ բան, որ տղամարդիկ ատում են միայնակ կանանց մեջ

21:32   14 դեկտեմբերի, 2022

1. Կանայք տարօրինակ են եւ ժամադրությունը սաբոտաժի են ենթարկում՝ մինչեւ հանդիպման գնալը: Տղամարդը զայրանում է, երբ կինը չի պատասխանում իր հեռախոսազանգերին կամ հաղորդագրություններին, երբ վերջին պահին չեղարկում է պայմանավորվածությունը, երբ շատ է ուշանում կամ չի անում՝ ինչ խոստացել է: Տղամարդը պարզապես իր անձի, ժամանակի եւ գործադրած ջանքերի հանդեպ հարգանք է պահանջում:

2. Միայնակ կանայք չափից ավելի անկախ են: Չի կարելի ասել, թե տղամարդիկ ուզում են քարե դար վերադառնալ, բայց նրանք ուզում են ասպետության հնարավորություն ունենալ՝ առանց ձեր «Ես ամեն ինչ կարող եմ ինքնուրույն անել» արտահայտության:

3. Նրանք արագացնում են հարաբերությունների ընթացքը: Եթե ձեր կենսաբանական ժամացույցն այդքան բարձր է աշխատում, որ լսվում է ընթրիքի ժամանակ, տղամարդը կնկատի դա եւ կփախչի: Նաեւ այն ժամանակ, երբ դուք մշտապես անհանգստանում եք, թե ինչի կհանգեցնեն ձեր հարաբերությունները:

4. Նրանք լավ երիտասարդի են փնտրում, բայց հանդիպում են վատերի հետ: Լավ տղաները պարզապես չեն ուզում լսել, թե ինչպես են ձեզ մշտապես միայն եսասերներ եւ տխմարներ բաժին հասնում: «Ուրեմն Facebook-ի նրա կիսամերկ սելֆին քեզ չհուշե՞ց, որ նա իրեն ավելի է սիրում, քան քեզ»,- հարցնում է 33-ամյա լավ տղան: Արական սեռի բոլոր ներկայացուցիչներին լավ տղաների դեֆիցիտի համար մեղադրելու փոխարեն քեզ նայիր: Տղամարդկանց դուր չեն գալիս աղջիկները, որոնք ասում են, որ լավ տղաներ չեն մնացել՝ չհասկանալով, որ խնդիրն իրենց մեջ է:

5. Նրանք իրենց ընտանի կենդանիների հետ սիրելի մարդու նման են վարվում: Չգիտես ինչու՝ տղամարդկանց զայրացնում է, երբ մշտապես ասում եք, որ սիրում եք ձեր շանը կամ կատվին:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE