«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

12:30   13 դեկտեմբերի, 2022

«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Hollywood Foreign Press Association-ը ։

Այս անվանակարգում ներկայացված են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Բազ Լուրմանի «Էլվիսը», Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Թոդ Ֆիլդի «Թարը» եւ Ջոզեֆ Կոսինսկիի «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմերը։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում նոմինացվել են Ջեյմս Քեմերոնը, Դեն Քվանը եւ Դանիել Շայներտը, Բազ Լուրմանը եւ Սթիվեն Սփիլբերգը։

Այս տարի «Ոսկե գլոբուս»-ը վարելու է ամերիկացի կատակերգու Ջերրոդ Քարմայքլը։



© NEWS.am STYLE