Թիմոթի Շալամեն հայտնել է «Ավազաբլուր» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների ավարտի մասին

16:27   13 դեկտեմբերի, 2022

Թիմոթի Շալամեն, ով Դենի Վիլնյովի «Ավազաբլուր» ֆիլմում մարմնավորում է Փոլ Ատրեյդեսի կերպարը, հայտնել է նախագծի երկրորդ մասի նկարահանումների ավարտի մասին: Այս մասին դերասանը գրել է «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում:

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի հուլիսին՝ Բուդապեշտում, Աբու Դաբիում, Հորդանանում եւ Իտալիայում: Ֆիլմի արտադրական փուլը տեւել է մոտ 5 ամիս:

Զարգացումների հիմքում գլխավոր հերոս Փոլ Ատրեյդեսի արկածներն են ֆրեմենների հետ դաշինքից հետո, որով նպատակ ունի վրեժ լուծել իր ընտանիքը ոչնչացրած դավադիրներից: Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդայան, Ջոշ Բրոլինը, Խավիեր Բարդեմը, Ստելլան Սկարսգորդը, Դեյվ Բաուտիստան, Շառլոտա Ռեմփլինգը եւ Սթիվեն Հենդերսոնը։ «Ավազաբլուր 2»-ի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։

Գրող Ֆրենկ Հերբերտի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին մասը էկրաններ է բարձրացել 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ամբողջ աշխարհում հավաքելով 401,8 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE