«Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան պատմության մեջ». Իվետա Մուկուչյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իր առաջին կերպարին (ֆոտո)

17:31   13 դեկտեմբերի, 2022

Իվետա Մուկուչյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ից՝ մեկնաբանելով առաջին կերպարը, որով ներկայացել էր հանդիսատեսին:

318187927_1837930149875671_8367903357632921075_n.jpg (90 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրում Իվետան, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը կանգնած են կողք կողքի: Իվետան կրում է բազմագույն շրջազգեստ եւ բաճկոն՝ իր տեսքն ամբողջացնելով հագուստի գույների եւ սեւի համադրությամբ կոշիկներով:

«Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան պատմության մեջ: Ուրախ եմ, որ այդ պատմության մի մասն էի։ Թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս աշխատել եմ իրական պրոֆեսիոնալների հետ, որոնց աշխատանքի արդյունքն էլ երեկվա աննկարագրելի շոուն էր: Շնորհակալ եմ վստահության եւ նույնիսկ մանրուքներին այսքան մեծ ուշադրություն դարձնելու համար:

Անդրադառնալով առաջին կերպարիս՝ նշեմ, որ այն ինձ համար մեծ նշանակություն ունի:

Նախքան մրցույթն ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում՝ աչքեր, սիրտ: Մրցույթի համար Չարլզ դե Վիլմորինի՝ լեգենդար համարվող կերպարից եվրատեսիլյան կերպար ստանալու որոշում կայացրինք, որն իդեալական ձեւով կարված կլինի հատուկ ինձ համար՝ համապասխանելով բեմին եւ գործընկերներիս կերպարներին», - հրապարակումը մակագրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը՝ Գարիկ Պապոյանի, Կարինա Իգնատյանի եւ ռոբոտ Ռոբինի հետ վարում էին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:



© NEWS.am STYLE