Քեյթ Հադսոնը խոսել է տարիքի հետ ներդաշնակ լինելու մասին

19:34   13 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Քեյթ Հադսոնն իրեն հարմարավետ է զգում իր տարիքում: Այս մասին դերասանուհին ասել է Byrdie-ին տված իր հարցազրույցի ընթացքում, գրում է People ամսագիրը:

«Կարծում եմ, որ տարիքն առնելը դժվար է, քանի որ այն ավելի է մոտեցնում անխուսափելիին: Եվ հարց է առաջանում «Ի՞նչ եք դուք փնտրում կյանքում»: Ի՞նչն է ձեզ ստիպում ողջ մնալ եւ ոգեւորված լինել այս փորձառության մի մասը լինելու համար», - բացատրել է Հադսոնը:

 Դերասանուհին կարծում է, որ տղամադիկ մեծանալու վերաբերյալ նույն մտահոգություններն ունեն, սակայն ո՛չ ոք նրանց նման հարցեր չի տալիս: Նա հավելել է, որ ծերությունն իրեն չի հուզում եւ նա այդ մասին մտածում է միայն այն ժամանակ, երբ նրանից կարծիք են հարցնում:



© NEWS.am STYLE