22:22 13 դեկտեմբերի, 2022Այսօր երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձավ 33 տարեկան: News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում երգչուհու կյանք ու ստեղծագործական ուղու հետաքրքիր դրվագները:
Ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Բերկս շրջանում:

14 տարեկանում պատանի աղջիկը տեղափոխվել է Փենսիլվանյա, որտեղ պայմանագիր է կնքել Sony/ATV Music Publishing-ի հետ եւ ձայնագրման պայմանագիր Big Machine Records-ի հետ 2005-ին: 2018 թվականին բաժանվելով Big Machine-ից՝ պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ եւ 2019 թվականին թողարկել իր յոթերորդ Lover ստուդիական ալբոմը։

Երաժշտությունից բացի նա նկարահանվել է նաեւ ֆիլմերում, ինչպիսիսք են Valentines Day (2010) եւ Folklore: The Long Pond Studio Sessions երաժշտական ֆիլմերը (2020):
Ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 11 Գրեմմի, 34 Ամերիկյան երաժշտական մրցանակ եւ Billboard Music Award-ի 25 արձանիկ։ 2011 թվականի հունիսին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի եւ 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։