2022 թվականին էկրաններ բարձրացած սուրբծննդյան եւ ամանորյա 3 ֆիլմ (վիդեո)

11:26   31 դեկտեմբերի, 2022

Ամանորյա եւ սուրբծննդյան տրամադրությունն ամբողջական չէ առանց ֆիլմերի: Ամեն տարի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Հոլիվուդը թողարկում է ամանորյա եւ սուրբծննդյան ֆիլմեր, որոնք դառնում են սեզոնի ամենադիտված ֆիլմերը:

News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում այս աշնանը էկրաններ բարձրացած 3 ամանորյա ֆիլմ.

«Falling for Christmas»

Ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն է, որի գլխավոր դերում Լինդսի Լոհանն է, ով մարմնավորում է շփացած եւ հարուստ մի աղջկա: Նա կորցնում է հիշողությունը եւ մինչեւ դրա վերականգնվելը հասցնում է դառնալ ավելի պարզ, ուրախ եւ նպատակասլաց:

«Spirited»

Ֆիլմը հոլիվուդյան արտադրության կատակերգական մյուզիքլ է: Ֆիլմի ռեժիսորը Սեն Անդերսն է, պրոդյուսերները՝ Սեն Անդերսն ու Ջոն Մորիսը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Ուիլ Ֆերրելը եւ Ռայան Ռեյնոլդսը: Ֆիլմը թողարկվել է նոյեմբերի 11-ին:

«The Noel Diary»

Ֆիլմը թողարկվել է նոյեմբերի 24-ին Netflix սթրիմինգային հարթակում: Ֆիլմի ռեժիսորը Չարլզ Շայերն է, գլխավոր դերերում Ջասթին Հարթլին, Բարեթ Դոսը, Բոնի Բեդելիան, Էսենս Աթկինսը եւ Ջեյմս Ռեմարը:

Սցենարի համաձայն հայտնի գրող Ջեք Թըրնրը վերադառնում է տուն՝ Սուրբ Ծնունդի առթիվ, որի ընթացքում գտնում է մի հին օրագիրը՝ իր եւ Ռեյչլ անունով երիտասարդ կնոջ անցյալի մասին: Պարզվում է, որ Ռեյչլի մայրը իր դայակն է եղել:



© NEWS.am STYLE