Ամանորի եւ Սուրբ Ծնունդի սեզոնի 5 երգեր (վիդեո)

14:21   31 դեկտեմբերի, 2022

Ամանորյա եւ սուրբծննդյան տրամադրության անբաժան մասն են կազմում վերոնշյալ թեմատիկայով երգեր: Այսօր News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում 10 երգ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի թեմատիկայով:

«Last Christmas»

«Last Christmas»-ը բրիտանական «Wham!» փոփ դուետի երգն է, որy թողարկվել է 1984 թվականի դեկտեմբերին CBS Records-ով:

«Feliz Navidad»

Երգը Սուրբ Ծննդի մասին է եւ գրվել ու թողարկվել է 1970 թվականին՝ պուերտո րիկկացի երգիչ եւ երգահան Խոսե Ֆելիսիանոյի կողմից: Այն լայն տարածում է գտել ողջ աշխարհում եւ բազմաթիվ երգիչներ կատարել են երգը:

«Holly Jolly Christmas»

Երգը գրվել է Ջոնի Մարքսի կողմից: Ամենահայտնի կատարումները Բըրլ Այվզի եւ Մայքլ Բուբլեի կատարումներն են:

«All I Want For Christmas Is You»

Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You» երգը թողարկվել է 1994 թվականին եւ մի քանի անգամ վերաձայնագրվել: Հայտնի է նաեւ երգիչ Ջասթին Բիբերի հետ ձայնագրված տարբերակը, որը թողարկվել է 2011 թվականին: Երգը այսօր էլ շարունակում է գլխավորել երաժշտական թոփերը:

«Jingle Bell Rock»

Երգը թողարկվել է 1957 թվականին`Բոբի Հելմսի կատարմամբ: Թողարկման օրվանից առ այսօր ԱՄՆ-ում ամենաշատ հնչող երգերից մեկն է Սուրբ Ծնունդին նախորդող շաբաթներին:



© NEWS.am STYLE