Ուելսի արքայազն ու արքայադուստրը հրապարակել են այս տարվա սուրբծննդյան բացիկի լուսանկարը

13:35   14 դեկտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիայի Արքայազն Ուիլիամը եւ կինը իրենց պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակել են ընտանեկան լուսանկար, որը լինելու է իրենց այս տարվա սուրբծննդյան բացիկի նկարը:

Capture-1.JPG (136 KB)

Լուսանկարում ընտանիքն է՝ ողջ կազմով: Նրանք բոլորը կրում են դասական առօրյա ոճի հագուստ՝ երեխաները ջինսե շորտերով եւ պոլո շապիկներով են, իսկ ծնողները ջինսե տաբատներով եւ վերնաշապիկներով:

«Ձեզ հետ ենք կիսվում ընտանեկան նոր լուսանկարով, որն այս տարվա սուրբծննդյան բացիկը կլինի », - գրված է հրապարակմանը կից:

Լուսանկարը բազմաթիվ դրական մեկնաբանություննեի է արժանացել երկրպագուների կողմից: Սա ընտանիքի առաջին Սուրբ Ծնունդն է առանց թագուհու եւ Ուելսի արքայական տիտղոսներով:



© NEWS.am STYLE