«Նպատակը տարածաշրջանը հայաթափելն է». Էրիկ Էսրաելյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը

14:32   14 դեկտեմբերի, 2022

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակված լինելուն:

View this post on Instagram

A post shared by Eric Esrailian (@esrailian)

Կինոպրոդյուսերը կիսվել է ադրբեջանցիների կողմից իրականացված գործողության մասին լրատվությամբ, ինչին կից գրել է. «Խնդրում եմ տարածե՛ք... Արցախում ապրող մարդիկանց համար փակ է Արցախը Հայաստանին կապող հիմնական ճանապարհը եւ Ադրբեջանի կողմից դադարեցվել է Արցախի գազամատակարարումը: Նպատակը տարածաշրջանը հայաթափելն է: Արցախցիները մեր կարիքն ունեն»:

Նա հավելել է, որ 120 հազար արցախցի այժմ իրենց տները ջեռուցելու հնարավորություն չունեն՝ նշելով, որ Արցախի իշխանությունն այս քայլը որակել է որպես «հումանիտար եւ տնտեսական ահաբեկչություն»: Էսրաելյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում ադրբեջանցիները մի քանի անգամ ընդհատել են Արցախի գազամատակարարումը:



© NEWS.am STYLE