Մահացել է ռեփ կատարող Grand Daddy I.U-ն

15:24   14 դեկտեմբերի, 2022

55 տարեկանում մահացել է ռեփ կատարող Grand Daddy I.U-ն (իսկական անունը՝ Այուբ բեյ), գրում է People ամսագիրը:

Արտիստի մահվան պատճառնը հայտնի չէ, սակայն նրա պրոդյուսեր Փիթ Ռոքը ասել է, որ «հանգիստ մահացել է քնած ժամանակ»։

«Ո՛չ, ես լավ վիճակում չեմ, ընկճված եմ։ Ցանկացածը, ով ինձ իսկապես ճանաչում է, գիտի, թե որքան մաքուր սեր եւ հարգանք եմ տածում իր հանդեպ, եւ ելնելով նրա եւնրա ընտանիքի հանդեպ ունեցած հարգանքից՝ հիմա լռում եմ։ Որեւէ բան խոստովանելու համար կարիք չունեմ լուսանկարներ կամ պատմություններ հրապարակելու։ Աղոթում եմ նրա համար»,- գրել է երաժշտի ներկայացուցիչն իր ինստագրամյան էջում:

Ռեփ կատարողը հանրահայտ է դարձել 1990 թվականին՝ թողարկելով իր դեբյուտային «Smooth Assassin» ալբոմը, որը ներառում է «Something New» եւ «Sugar Free» թրեքները: Չորս տարի արտիստը ներկայացրել է երկրորդ`Lead Pipe ալբոմը, իսկ երրորդ՝ Stick to the Script ալբոմը թողարկվել է 2007 թվականին: Արտիստի վերջին սինգլը թողարկվել է 2021 թվականին եւ կոչվում է Stay Fly:



© NEWS.am STYLE