«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության եւ մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը». Արամ MP3

16:36   14 դեկտեմբերի, 2022

Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում գրառում է կատարել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ:

View this post on Instagram

A post shared by Aram Mp3 (@aram_mp3)

«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության եւ մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը հայ ժողովրդի հետ հարաբերություններում:

Երկու օր առաջ նրանք փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչպես անցյալ տարի, եւ անջատել գազամատակարարումը` բնապահպանական նախաձեռնության պատրվակով`անելով հնարավոր ամենը ինչն անհնար է դարձնում հայերի կյանքն այնտեղ: Ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը կարող է աննախադեպ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ», - հրապարակած լրատվությանը կից գրել է հումորիստը:

Հիշեցնենք, որ երկու օր է ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը`իբր բնապահպանական ցույցերի պատրվակով: Երեկվանից դադարեցված է դեպի Արցախ գազատարի աշխատանքը:



© NEWS.am STYLE