«Մինչդեռ աշխարհը շարունակում է լռել՝ ադրբեջանցի տականք զինվորների համար երկրորդ ցեղասպանության հնարավորություն ստեղծելով». Գեւ Օրկյանը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին (վիդեո)

18:28   14 դեկտեմբերի, 2022

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին՝ տեսանյութ հրպարակելով իր ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Եւ այսպես, պատերազմը շարունակվում է եւ Ադրբեջանի բարբարոս գործողությունները շարունակում են հալածել եւ վտանգի տակ դնել անմեղ հայերի կյանքը եւ աշխարհը դեռեւս լռում է: Որեւէ լրատվություն չկա այն մասին, թե ինչ է տեղի ունենում Արցախում: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ`ճշմարտացիորեն խոսելու նրա մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնք ներկայանում են որպես բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Սա բարբարոսական ահաբեկչության մեկ այլ օրինակ է, որը փաստացիորեն վնասում է հայերին՝ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաեւ տուն կամ աշխատանքի հասնելու...

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը այն դեպքում, երբ ջերմաստիճանը մոտ է զրո աստիճան ցելսիուսին, ինչը հումանիտար եւ տնտեսական ահաբեկչության դրսեւորում է:

Մինչդեռ աշխարհը շարունակում է լռել՝ ադրբեջանցի տականք զինվորների համար երկրորդ ցեղասպանության հնարավորություն ստեղծելով:

Ի՞նչ պետք է մենք անենք, որ արժանանանք նույն վերաբերմունքին ինչ Ուկրաինան եւ Իրանը: Բոլոր հայերին կոչ եմ անում կիսվել տեղեկատվությամբ. աշխարհը պետք է տեսնի, թե Ադրբեջանն ինչ է անում մեր ժողովրդի հետ: Բավակա՛ն է», - տեսանյութում ասում է Գեւ Օրկյանը:



© NEWS.am STYLE