Թողարկվելուց հետո`առաջին հանգստյան օրերին «Ավատար 2»-ը կարող է 500 միլիոն դոլար շահույթ ունենալ

19:31   14 դեկտեմբերի, 2022

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ճանապարհ» հոլիվուդյան բլոկբաստերը կարող է թողարկվելուց հետո առաջին հանգստյան օրերին 500 միլիոն դոլար շահույթ ունենալ համաշխարհային կինովարձույթում, գրում է Variety ամսագիրը:

Միացյալ Նահանգներում էկրաններ բարձրանալուց հետո առաջին հանգստյան օրերին «Ավատար 2»-ը 150-ից 175 միլիոն դոլար շահույթ է ունեցել: Մյուս ֆիլմերը, որոնք էկրաններ էին բարձրացել նախորդ շաբաթ՝ շաբաթավերջին ավելի շատ եկամուտ են ունեցել՝ «Դոկտոր Սթրենջը խելագարության բազմաշխարհում» ֆիլմը շահել է 181 միլիոն դոլար, իսկ «Սեւ պանտերա. ընդմիշտ Վականդա»-ն՝ 180 միլիոն:

Ենթադրվում է, որ այն համաշխարհային կինոշուկայում կշահի 250-ից 350 միլիոն դոլար: Մասնավորապես, դեռեւս հայտնի չէ, թե ֆիլմը որքան շահույթ կունենա Չինաստանում, որտեղ դեռ կորոնավիրուսային սահմանափակումներ են գործում:



© NEWS.am STYLE