75 տարի առաջ այս օրը մահացել է հայ կոմպոզիտոր, խմբավար եւ դիրիժոր Գուրգեն Ալեմաշը

22:22   14 դեկտեմբերի, 2022

Հայ կոմպոզիտոր, խմբավար եւ դիրիժոր Գուրգեն Ալեմաշը ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում:

Սովորել է Միլանի կոնսերվատորիայում, ապա երաժշտություն դասավանդել Փարիզի Մուրադ Ռափայելյան վարժարանում եւ հիմնել «Կիլիկիա» երգչախումբը: Երգչախումբը 1937 թվականին ժողովուրդների երաժշտության մրցույթում ներկայացրել է Ալեմաշի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունը եւ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Որպես դիրիժոր եւ խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում եւ Միացյալ Նահանգներում։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի, Չուխաջյանի եւ այլոց ստեղծագործությունները։

Ալեմաշը մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից։



© NEWS.am STYLE