Օպերային երգիչ Տիգրան Լեւոնյանը կդառնար 86 տարեկան

23:05   14 դեկտեմբերի, 2022

Հայ օպերային երգիչ, օպերային ռեժիսոր եւ դերասան Տիգրան Լեւոնյանը (Խանդիկյան) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

Տասը տարեկանում ապագա օպերային երգչի ընտանիքը հայրենադարձվել է եւ հաստատվել Երեւանում: 1958 թվականին ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը, իսկ 1977 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երաժշտություն է սովորել ապագա կնոջ՝ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի մոտ: Սկսնակ օպերային երգիչը փորձաշրջան է անցել Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում: 1962 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: 1970 -ից 1977 թվականներին եղել է նաեւ ռեժիսոր, իսկ 1977-ից՝ գլխավոր ռեժիսորը, 1991 -ից 1999 թվականներին նաեւ գեղարվեստական ղեկավար։ Դասավանդել է Երեւանի պետական կոնսերվատորիայում։

Տիգրան Լեւոնյանը մահացել է 2004 թվականի հունիսի 25-ին Երեւանում: Նրա եղբայրը հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանն է:



© NEWS.am STYLE