«Կա հեռավոր մի քաղաք». Վլադիմիր Արզումանյանը Ստեփանակերտին նվիրված հոլովակից հատված է հրապարակել (վիդեո)

10:35   15 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է իր ծննդավայր Ստեփանակերտին:

View this post on Instagram

A post shared by Vladimir Arzumanyan (@vladimir__arzumanyan)

Երիտասարդ երգիչը հրապարակել է իր տեսահոլովակից մի հատված, որում երգում է Ստեփանակերտի մասին եւ կից գրել երգի բառերը. «Կա հեռավոր մի քաղաք ուր ես մանուկ ժամանակ դեպի երկինք եմ վազել եւ ամպերին եմ հասել: Իմ Արցախ»:

Հիշեցնենք, որ երեք օր է ինչ ադրբեջանցիները՝ բնապահպանների անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը՝ անջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից: Երկու օր է դադարեցվել է նաեւ Արցախ գազի մատակարարումը:



© NEWS.am STYLE